Գավառ քաղաքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

05.06.2017

Մայիս ամսվա վերջին տասնօրյակից Գավառում մեկնարկել են քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման աշխատանքները: Դրանք կատարվում են Գավառ քաղաքային համայնքի <Կոմունալ սպասարկում և բարեկարգում> Հոակ- կողմից:Ինչպես տեղեկացնում է Հոակ-ի տնօրեն Յուրա Մինասյանը, քաղաքի որոշակի հատվածներում կատարվել են ծառերի սանիտարական հատումներ, այս պահին ընթացքի մեջ են ծառերի բների կրապատման աշխատանքները: Միաժամանակ կատարվում են նաև ծառատնկման աշխատանքներ, մինչ այժմ քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև <Մոմչու փոս> կոչվող նախկին անտառային տարածքում տնկվել են շուրջ 3000 տնկիներ: կատարվել է նաև նախորդ տարում վնասված ծառերի վերատնկման և խնամքի աշխատանքներ:Թվարկված բարեկարգման աշխատանքները, Հոակ-ի տնօրենի հավաստամամբ շարունակական բնույ թն կրում և գրեթե ամենօրյա հետևողականություն են պահանջում:
Ակտիվ ընթացքի մեջ է նաև համայնքի ընդհանուր աղբավայրի մարումը, այստեղ աշխատում է 1միավոր բոլդոզեր մեքենա, որը կուտակված աղբը լցնում է ձորը, միաժամանակ հարթեցնում աղբավայրի տարածքը, որին հաջորդում է հողածածկաման փուլը: Յուրա Մինասյանի հաղորդմամբ աղբավայրը ունի շուրջ 2 հա տարածք և այս աշխատանքները կշարունակվեն ևս 5 օր, նա միաժամանակ հավելեց, որ այս տարի արդեն 2-րդ անգամ է մաքրվում աղբավայրի տարածքը: Նշենք, որ աղբավայրը Գավառից գտնվում է 7.5կմ հեռավորության վրա և այստեղ օրական տեղափոխվում է շուրջ 15 տոննա աղբ:
Վերոնշյալ բոլոր աշխատանքները իրականացվում են համայնքի բյուջեի միջոցներով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx