Տարեվերջյան հաշվետու համերգ՝ Գավառի երաժշտական դպրոցում

04.06.2017

Գավառի՝ Հենրիկ Թալալայանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված հաշվետու համերգին կատարումներով հանդես եկան դպրոցի տարբեր բաժինների աշակերտներ՝ ներկայացնելով տարվա ընթացքում իրենց յուրացրած գիտելիքները: Միջոցառմանը մասնակցում էին աշակերտների ծնողներ, դպրոցի ուսուցիչներ, քաղաքապետարանի ենթակա կառույցների և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Համերգի ավարտին դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանը պատվոգրեր հանձնեց հանրապետական և միջազգային մրցույթ - փառատոններում մրցանակներ ստացած աշակերտներին, իսկ տարվա լավագույն ուսուցչի պատվոգիրը տրվեց դպրոցի դհոլահարների համույթի ղեկավար, դհոլի դասատու Յուրիկ Բուդաղյանին:Հյուրերը շնորհավորեցին դպրոցի աշխատակզմին և աշակերտներին՝ ստացած պարգևնհերի և կայացած համերգի համար:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx