Գավառի արվեստի դպրոցի սան Արմեն Բուդումյանը մրցանակակիր

16.05.2017

Գավառի` Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի գեղանկարչության բաժնի 3-րդ դասարանի սան Արմեն Բուդումյանը հաղթող է ճանաչվել ԿԳ նախարարության Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված 6-րդ համահայկական նկարչական մրցույթ - փառատոնում: Մրցույթ - փառատոնին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 10ը երկրների շուրջ 2հազար մասնակիցներ;Արմենը մրցույթին ներկայացել է <Տորքը թշնամու դեմ> խորագիրը կրող ստեղծագործությամբ և հաղթող է ճանաչվել: Արմեն Բուդումյանը որպես հաղթողի մասնակցել է մրցույթ - փառատոնի փակման ցուցահանդեսին, իսկ նրա նկարը զետեղվել է մրցույթ - փառատոնի պատկերագրքում: Արմենի դասատու Հասմիկ Թամամավեյանը հպարտությամբ է պատմում իր աշակերտի հաջողության մասին, նշելով, որ այսպիսի մրցույթներոմ լուրջ հաջողություն է հաղթող դառնալը և Գավառի արվեստի դպրոցի մասին հանրապետական մակարդակներում բարձրաձայնելն ու ներկայացնելը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx