Գավառի արվեստի դպրոցի գեղանկարչության բաժնի սանը հաղթող է ճանաչվել <Եվրոպան հանուն խախաղության> ծրագրի շրջանակներոմ

15.05.2017

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ՀՀ բոլոր մարզերի գեղարվեստի դպրոցների աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր դասական երաշտության համերգ: Համերգին ընդառաջ աշակերտները պատրաստել են թեմատիկ նկարներ` Եվրոպայի և խաղաղությանմ մասին: Գավառի` Հ. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցից այս ծրագրին մասնակցել է գեղանկարչության բաժնի 3-րդ դասարանի աշակերտ Նարեկ Խաչատրյանը` Խաղաղություն աշխարհին թեմատիկ նկարով:ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչներից և Հայաստանի արվեստի փորձագետներից կազմված ոչ պաշտոնական ժյուրին ընտրել է 98 դպրոցներից ներկայացված գեղանկարներից լավագույնները: Լավագույնների թվում է եղել նաև Նարեկ Խաչատրյանի աշխատանքը: Համերգի ողջ ընթացքում լավագույն ճանաչված աշխատանքները ներկայացվել են էկրանի վրա, ինչպես նաև ցուցադրվել Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում կազմակերպված ցուցահանդեսին, որը տևել է 3 օր:Ծրագրում հաղթող մասնակիցները ներկա են եղել ծրագրի փակման համերգին, որի ընթացքում նրանց հանձնվել է անվանական վկայականներ և խորհրդանշական նվերներ` եվրոպական խորհրդի անունից:Նարեկին ուղեկցել են նրա դասատու Հասմիկ Թամամավեյանն ու արվեստի դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx