Գավառ քաղաքում փողոց է վերանվանվանակոչվել Էդիկ Տոնոյանի անունով

13.05.2017

Գավառ քաղաքի բնակիչ, պետական աշխատող Էդիկ Հովհաննեսի Տոնոյանին այսօր Գավառում շատերն են հիշում: Իր աշխատանքային գործունեությունը նա ծավալել է դեռևս 1960 ականներից, աշխատել Գավառի գուլպայի ֆաբրիկայում, կաբելի, մեխանիկական ապա Սևան հանքային ջրերի գործարաններում, սկզբում որպես ինժեներ մեխանիկ, հետո արդեն գլխավոր ինժեներ, փոխտնօրեն ու տնօրեն: Էդիկ Տոնոյանը եղել է ՀԿԿ շրջանային կոմիտեի բյուրոյի անդամ, քաղաքային խորհրդի պատգամավոր: Այս ամենի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնվեց սիրված գավառցու անունով փողոց վերանվանելու ժամանակ:

Գավառ քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ Պետրոսյան փողոցի հյուսւսային հատվածը մինչև Միքայելյան փողոցի հատման մասը վերանվանվել է պետական գործիչ, գավառ քաղաքի վաղամեռիկ բնակիչ Էդիկ Տոնոյանի անունով:  

Առիթը համախմբել էր Էդիկ Տոնոյանի հարազատներին, ընկերներին և  նրան ճանաչողներին, ովքեր բառեր չխնայեցին ևս մեկ անգամ ներկայացնելու Էդիկ Տոնոյան անհատին, հարազատին, ընկերոջը, ծնողին ու եղբորը: Փողոցի անվանակոչությանը ներկա էին նաև Էդիկ Տոնոյանի զավակներն ու թոռները:

Ցուցատախտակի բացման պատիվը շնորհվեց է Էդիկ Տոնոայնի մանկության ընկեր Ռազմիկ Զախարյանին և կրտսեր Էդիկ Տոնոյանին:

Իսկ Էդիկ Տոնոյանի անունը կրող փողոցը անցորդներին ու ցուցատախտակով հետաքրքրվողներին կպատմի լավ մարդու ու նրա գործերի մասին, որով նա կհիշվի ներկայում ու ապագայում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx