Զատկական միջոցառում` Գավառի ուսուցողական կենտրոնում

19.04.2017

<Զատիկը Մեծ Բրիտանիայում և Հայաստանում>. այս խորագիրն էր կրում Գավառի ուսուցողական կենտրոնում կազմակերպված դասարանական միջոցառումը, որը կազմակերպել էր ուսուցողական կենտրոնի անգլերենի խմբակավար Վարդուհի Բաղդասարյանը; Կենտրոնի սաները նախ ներկայացրին թե ինչպես են տոնում Զատիկը Մեծ Բրիտանիայում, ներկայացումն ուղեկցվեց նաև անգլերեն լեզվով, հնչեցին թեմային վերաբերող երգեր, այնուհետև ներկայացվեց նաև հայկական Զատիկը, տոնի պատմությունն ու առանձնահատկությունները; Այս ամենին լրացրեց տոնին վերաբերող ուտեստներով և պարագաներով զարդարված սեղանը, որն էլ ավելի պատկերավոր դարձրեց միջոցառումը; Միջոցառման կազմակերպման համար կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը շնորհակալագիր հանձնեց Վարդուհի Բաղդասարյանին, իսկ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը ողջունեց նախաձեռնությունը և նշեց, որ այսօրինակ միջոցառումները հատկապես այս տարիքի երեխաների մոտ ամրապնդում են ազգային տոների մասին գիտելիքները և նպաստում ավանդական դաստիարակությանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx