Վերականգնվում են քաղաքային գրադարանի վնասված գրքերը

29.03.2017

Գավառի քաղաաքային գրադարանն ակտիվ համագործակցում է քաղաքացիական հասարակության կառույցների հետ: Այս անգամ համագործակցությունը կայանում էր գրադարանի վնասված գրքերը վերականգնելու շուրջ: Գավառի պետական համալսարանի ուսանողները Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար 2016-2018թթ» ծրագրի շրջանակներում Գավառի քաղաքային գրադարանում վերականգնել են ավելի քան հարյուր վնասված գրքեր: Ուսանողական թիմի համակարգող Նորայր Մովսիսյանի տեղեկացմամբ, աշխատանքները տևել են շուրջ 1ամիս և այս ընթացքու ուսանողներին միացել են նաև ծրագրի այլ կամավորներ ևս:Ծրագրի մասնակիցների տեղեկացմամբ նմանօրինակ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ, որի զուգահեռ Գավառի հանրակրթական դպրոցների աշակերտների համար Գավառի քաղաային գրադարանում կազմակերպվելու են նաև «Գրքերի ճիշտ խնամք» թեմայով դասընթացներ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx