ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին շնորհվել է Գավառի պատվավոր քաղաքացու կոչում

09.03.2017

Մարտի 8-ին Գավառի՝ Հայրախպետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում կազմակերպվել էր ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին նվիրված մեծարման ցերեկույթ, որի ընթացքում Ռուզաննա Հակոբյանը ներկայացվեց որպես անհատ, հասարակական գործիչ ու ղեկավար:Միջոցառումն ուղեկցվեց գեղարվեստական կատարաումներով, որոնցով հանդես եկան Գավառի երաժշտական, արվեստի ու դուդուկի մասնագիտացված դպրոցների սաներն ու անհատ կատարողներ: Ռուզաննա Հակոբյանի անձի նկարագիրն ամբողջացվեց նրա հարազատների, ծանոթների, մտերիմների, համաքաղաքացիների ու գործընկերների ներկայացմամբ; Միջոցառմանը մասնակցում էին Գավռի հիմնարկ ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիրներ, ԳՊՀ աշխատակիցներ ու ուսանողներ, Գավառի քաղաքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցներ: Միջոցառմանը ներկա էր նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Միջոցառմանն հնչեցին նաև կանանց, մայրերին ու աղջիկներին նվիրված խոսքեր ու կատարումներ: Միջոցառման ավարտին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը Ռուզաննա Հակոբյանին հանձնեց Գավառ համայնքի ավագանու 24.02.2017թ. N 4-Ա որոշման քաղվածքը և քաղաքապետի պատվոգիրը, ըստ որի Գավառի պետական համալսարան’’ հիմնադրամի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ Նախագահի խրախուսական պարգևի ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրի, Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոբելյանական ոսկե հուշամեդալակիր, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալակիր, Ռուզաննա Խաչիկի Հակոբյանին շնորհվել էր,,Գավառի պատվավոր քաղաքացու’’ կոչում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx