Տարեմուտի միջոցառում՝ Գավառի թիվ 3 մանկապարտեզում

24.12.2016

Գավառի թիվ 3 մանկապարտեզում տարեմուտի միջոցառումը այս անգամ ներկայացվեց այլ ձևաչափով. մանկապարտեզի աշխատակիցները իրենց սաների համար բեմականացրին<Բարության օշարակը> ներկայացումը: Այն կրում էր դաստիարակչական բնույթ, և ուսուցանում լինել բարի ու բարությամբ լցնել աշխարհը: Ներկաներին ողունեց մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Հարությանը, շնորհակալություն հայտնեց աշխատակազմին ամեն անգամ նորովի ներկայանալու և միջոցառումների ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերելու համար: Նա միևնույն ժամանակ բոլորին մաղթող բարի տարեմուտ և ուրախ Նոր տարի: Ներկայացման ավարտին մանկապարտեզի սաներին այցելեց Ձմեռ պապը նրանց նվերներ բաժանեց, որոնք պատրաստվել էին քաղաքապետարանի կողմից: Ի դեպ ամանորյա նվեր են ստացել Գավառ քաղաքի 5 մանկապարտեզների բոլոր երեխաները:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx