Արվեստի դպրոցի պարի խումբն արժանացել է առաջին մրցանակի

10.12.2016

Կատարողական արվեստի համահայկական ասոցացիայի ու Արվեստի և պարի համաշխարհային ալյանս կազմակերպությունները համատեղ Հայստանում հոկտեմբերի 24-25-ը կազմակերպել և իրականացրել են Հայաստանի 5-րդ պարային օլիմպիադան, որին իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Գավառի՝ Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարային խումբը:Խումբը մրցույթին ներկայացել է ժողովրդական պարերով և արժանացել առաջին պատվավոր մրցանակի: Օրերս տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը, որը նույնպես ուղեկցվել է պարային կատարումներով; Խմբի պարուսույց Գարուշ Խունոյանը ասում է, որ հաղթանակը պատահական չէ, քանի որ դպրոցում արվեստի այս տեսակը գտնվում է բարձր մակարդակի վրա և այս մրցանակը գալիս է ապացուցելու ասվածը: Իսկ դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանն հավելում է, որ արվում է ամեն ինչ նման հեղինակային մրցույթներին մասնակցելու համար և այս գործում դպրոցին աջակցություն է ցուցաբերում Գավառի քաղաքապետարանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx