Գավառ համայնքի ավագանու անդամները հանդիպեցին երիտասարդների հետ

29.11.2016

Գավառի քաղաքային գրադարանում, գրադարանի աշխատակազմի նախաձեռնությամբ կազմկերպվել էր հանդիպում համայնքի ավագանու անդամների և երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդների և ուսանողների հետ: Հանդիպման նպատակը,-ինչպես նշեց գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը, նորընտիր ավագանու անդամների և երիդասարդների հանդիպումը, նրանց միմյանց հետ շփումը կազմերպելն էր,ինչպես նաև քննարկման միջավայրի ձևավորումը, որը հնարավորություն կտա ավելի սերտացնել ՏԻՄ - հասարակություն կապը: ավագանու անդամները և հրավիրվածները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության հեղինակներին, նշելով, որ նմանօրինակ քայլերը և անհրաժեշտ են և օգտակար` հետագա համագործակցության առումով; Հանդիպման ընթացքում ծավալվեց քննարկում, որի ընթացքում երիտասարդներն իրենց հարցերն ուղղեցին ավագանու անդամներին, քննարկվեցին երիտասարդությանը և համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեք բերվեց նմանօրինակ հանդիպումները դարձնել ավանդույթ և առաջիկայում հանդես գալ կոնկրետ ծրագրերով, դրանց իրականացմանն ուղղված քայլերով ու նախաձեռնություններով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx