Աշնան վերջին ղողանջները Գավառի ուսուցողական կենտրոնում

28.11.2016

Գավառի ուսուցողական կենտրոնում կազմակերպված միջոցառման ընթացքում կենտրոնի փոքրիկներն հնչեցրին աշնան վերջին ղողանջները: Բազմագունություն, մրգեր ու բանջարեղեններ, աշնանը նվիրված խոսքեր ուր երգեր և իհարկե աշնանային ձևավորում. այս ամենով նրանք կարողացան ամբողջացնել աշնանային նկարագիրը: Միջոցառումը կազմակերպել էր կենտրոնի խմբակավարԱննա Միրիբյանը, նրան այս հարցում աջակցել էր Շուշան Կուռոյանը: Փոքրիմների կատարումներով տպավորվեցին նրանց ծնողները, կենտրոնի աշխատակիցներն ու հրավիրվածները: Կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը միջոցառման ավարտին իր խսքում շնորհակալություն հայտնեց կայացած միջոցառման համար և բոլորին մաղթեց խաղաղ ու բերքաբեր աշնան ավարտ: