Գավառի քաղաքային գրադարանն հյուրընկալել էր 3-րդ դասարանի աշակերտների

19.11.2016

Գավառի քաղաքային գրադարանն հյուրընկալել էր Գավառի՝ Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկ Լուսիկ Խաչիկյանի գլխավորությամբ: -Հյուրընկալման հիմնական նպատակը դպրոցականների մոտ գրքի հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելն է, ասում է գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը և հավելում, որ այս տարի գրադարանը, քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ և ֆինանսավորմամբ համալրել է մանկական գրաֆոնդը, որում ներառված են մանկական հանրագիտարաններ, հեքիաթներ, խաղ - գիտարաններ, ինչպես նաև հայազգի ու համաշխարհային մեծերի գրավածքների մանկական մեկնաբանություններ: Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան նոր գրականությանը, պատկերացում կազմեցին գրադարան - ընթերցող հարաբերությունների մասին, այնուհետև դիտեցին գրադարանի ավագ ընթերցողների կողմից պատրաստած բեմականությունը, որտեղ ուսուցիչ - աշակերտ երկխոսությունների և դասապրոցեսի միջոցով ներկայացվեցին գրքի՝ որպես մշակութային արժեքի կարևորությունը և բարեկրթության կանոնները: Ավագ ընկերները նաև ներկայացրին իրենց նկարչական աշխատանքերը և խոստացան նկարչությամբ հետաքրքրվող աշակերտների հետ համատեղ կազմակերպել ցուցահանդես: Նրանք այս ամենը զուգակցեցին գեղեցիկ գեղարվեստական կատարումներով: Մթնոլորտը այնքան ոգևորիչ էր, որ իրենց ավագ ընկերներին միացան նաև դպրոցականները և ներկայացրին աշնանը նվիրված բանաստեղծություններ և հանդես եկան բարության մասին երգով: Դասարանի դասվար Լուսիկ Խաչիկյանը կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ դրանք կնպաստեն գրադարան - աշակերտ, գրադարան - դպրոց կապի ամրապնդմանն ու կձևավորեն համագործակցային հարաբերություններ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx