Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի փառատոն

24.10.2014

ՀՀ մշակույթի նախարարության եւ Արվեստների պատկերասրահ Մշակութային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ անցկացվում է “Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի փառատոն”: Այս նախաձեռնությունը 2008-2009 թթ. անցկացված Գ. Թալալյանի անվան Թավջութակի Հանրապետական փառատոնի շարունակություննն է, ուղղված Հայաստանում ալտ եւ թավջութակ գործիքների կատարողական դպրոցի` տասնամյակների ընթացքում ձեւավորված ավանդույթների եւ նվաճումների շարունակական զարգացմանն ու առաջընթացին:
Փառատոնն ընդգրկում է մայրաքաղաք Երեւանը, Չարենցավանն ու Գավառը: Հունիսի 14-ին Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ փառատոնի հերթական համերգը: Ծրագրում ընդգրկված էին հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների` ալտի եւ թավջութակի ստեղծագործություններ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Արամ Թալալյանը: