ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

24.10.2014

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասն ունի ելքային 2 ճանապարհ, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում: Արծվաքար թաղամասի այն ճանապարհահատվածը, որը սկսվում է Սեւան- Մարտունի ճամփեզրից` երկար ժամանակ անանցանելի էր եւ մտահոգության տեղիք էր տալիս բնակիչներին: Խնդրի առնչությամբ բնակիչները դեմել էին Գավառի քաղաքապետին: Խնդիրը ներառվեց 2011 թվականի Գավառ համայնքի բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի շարքում: Այս օրերին ընթանում են ճանապարհների հարթեցման աշխատանքներ: Ճանապարհը կդառնա երթեւեկելի եւ դրանով կլուծվի Արծվաքար թաղամասի խնդիրներից եւս մեկը: Նշված ճանապարհի շուրջ 3 կմ երկարությամբ հատվածում կատարվել է հողային լիցք, համապատասխան տեխնիկայի շնորհիվ հարթեցվել եւ բերվել է պատշաճ տեսքի:
Ճանապարհների հարթեցման աշխատանքներից զատ, այս տարի Արծվաքար թաղամասում Գավառ համայնքի 2011 թվականի բյուջեով նախատեսված են իրականացնել նաեւ այլ աշխատանքներ, որոնք հրատապություն են ներկայացնում: Մասնավորապես կիրականացվեն խմելու եւ ոռոգման ջրագծերի, գիշերային ցանցի անցկացման աշխատանքներ: Ինչպես նաեւ ընթացքի մեջ են թիվ 8 մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները: 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx