ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԳԱՎԱՌՈՒՄ ԿԱԿՏԻՎԱՆԱ

24.10.2014

Առաջիկայում Գավառի քաղաքապետարանը կհամակարգի զբոսաշրջությունը քաղաքում եւ նրա տարածքից դուրս: Այս պայամանավորվածությունը ձեռք է բերվել Ֆրանսիական պատվիրակության Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ: Հյուրերին ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Քաղաքապետը հյուրերին ներկայացրեց քաղաքին վերաբերող ուշագրավ տեղեկություններ, այնուհետեւ պատվիրակության անդամները եղան Գավառի երկրագիտական թանգարանում, Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում: Ֆրանսիացիների համար առանձնապես հետաքրքիր էին Գավառի ավանդական ճաշատեսակների, փախլավայի եւ այլ ուտեստների պատրաստման ընթացքն ու դրանց համտեսը, որի հնարավորությունը նրանց ընձեռվեց:Ֆրասիական պատվիրակությունն իր հանդիպումները շարունակեց նաեւ հաջորդ օրը: Մասնավորապես Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ քննարկվեցին Գավառ եւ Իզերի մարզի Սեղ Մաղտեն Դեղ քաղաքների միջեւ համագործակցության սկզբնավորման հետ կապված հարցեր: Գործընթացը զարգացնելու նպատակով այս տարվա հունիս ամսին նախատեսվում է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի այցը Ֆրանսիա:
    

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx