ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԲԱԺԻՆԸ` ՆՈՐ ՇՈՒՆՉ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

24.10.2014

Գավառի արվեստի դպրոցի պարարվեստի սաները Երեւանում մասնակցեցին "Նոր շունչ" բազմաոճ պարերի ամենամյա փառատոնի առաջին փուլին: Մրցույթին մասնակցում էին հանրապետության 53 պարային խմբեր: Գեղարքունիքի մարզից մրցույթին մասնակցում էր միայն Գավառ քաղաը: Պարարվեստի բաժինը մրցույթին ներկայացավ վրացական ժողովրդական պարով: Այն արժանացավ ոչ միայն հանդիսատեսի, այլեւ ժյուրիի բարձր գնահատականին: Առավելագույն միավորներ ստանալով, պարարվեստի բաժինը հնարավորություն ստացավ անցնելու երկրորդ փուլ: Եզրափակիչ` երկրորդ փոլը տեղի կունենա մայիսի 8-ին: