ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ 2010-ԳԱՎԱՌ

24.10.2014

Արդեն 4-րդ տարին է, ինչ Գավառ քաղաքում կազմակերպվում է մարզական փառատոն: հունիսի 11-ին  Գավառի նորաբաց մանկական խաղահրապարակում Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ մարզպետարանի աշխատակազմի աջակցությամբ անցկացվեց փառատոն-մրցույթը, որին մասնակցում էին Գավառի տարածքի համայնքների մարզական թիմերը: Փառատոնի պատվավոր հանդիսատեսների շարքում էին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարարության ներկայացուցիչ Զավեն Օհանյանը, Գեղարքունիքի մարզեպատարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Փառատոնի գեղարվեստական մասն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին Գավառի արվեստի դպրոցի պարի խմբի սաները: Փառատոնի շրջանակներում անցկացվեցին մրցումներ ըմբշամարտի, բազկամարտի, ֆուտզալի, կրոսավազքի, շախմատի, ծանրամարտի, շախմատի եւ կշռաքարերի բարձրացում մարզաձեւերում: Մրցումներին մասնակցում էին հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների սաներից կազմված թիմերը: Բոլոր մարզաձեւերից առաջին երեք տեղեր գրաված թիմերն արժանացան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրերին, իսկ ֆուտբոլիստները նույն նախարարության կողմից պարգեւատրվեցին մարզահագուստներով: Խաղահրապարակում անցկացվող շախմատի մրցաշարում Գավառի մանկահասակ շախմատիստների հետ խաղաց գրոստմայստեր Լեւոն Բաբուչյանը: