Գավառում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

24.10.2014

Գավառ  քաղաքի ճանապարհների վիճակը մտահոգում է ոչ միայն վարորդներին ու հետիոտներին, այլեւ քաղաքի ղեկավարությանը: Ասֆալտապատ և բարեկարգ ճանապարհներ ունենալու համար նախորդ տարիներին ձեռնարված քայլերը կրում են շարունակական բնույթ:Արդյունքում նվազում է քանդված եւ անբարեկարգ փողոցների թիվը:
Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոդյանի հետևողական աշխատանքի շնորհիվ այս տարի եւս մի քանի փողոցներում ավարտին են հասցվել ասֆալտապատման աշխատանքները: 
Գավառ համայնքի բյուջեով իրականացվել են ինչպես հիմնովին ասֆալտապատման աշխատանքներ, այնպես էլ փոսային նորոգումկներ եւ ճագալցումներ:
Գավառ  քաղաքի 2010 թվականի բյուջեով հիմնովին ասֆալտապատվել են գերեզմանոցի և Ազատության 2-րդ  փողոցի, 2-րդ նրբանցքի, 2-րդ փակուղու փողոցները: Այս հատվածներում նախկինում ստեղծված իրավիճակը շատ էր մտահոգում հատկապես վարորդներին: 
2 Ճանապարհներն էլ այժմ ամբողջությամբ հիմնանորոգվել են և վարորդներն այլևս կարիք չունեն ճանապարհով երթևելեկիս զգուշանալ  ավելորդ  անհարմարություններից: 
Գերեզմանոց տանող ճանապարհի երկու եզրերին տեղադրվել են նաեւ բազալտե եզրաքարեր: 
Հիմնովին ասֆալտապանը զուգահեռ կատարվել են նաեւ փոսային նորոգումներ: Դրանք նպաստում են ասֆալտապատ փողոցների շահագործման եւ պահպանման ժամկետների երկարացմանը: 
Ինչպես նշում է Գավառի քաղաքապետը ճանապարհների բարեկարգման  հարցը շարունակելու է լինել օրակարգային, քանի դեռ բոլոր փողոցները չեն բարեկարգվել ու ասֆալտապատվել:
Ազատության, Զորավար Անդրանիկի, Գրիգոր Լուսավորչի, Սայադյան, Բարեկամության, Ազատության 4-րդ  փակուղու  փողոցներում, ինչպես նաև  կենտրոնական հրապարակում էլ 2010 թվականին կատարվել են ճաքալցումներ: