ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

08.03.2020

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր.

Պատահական չէ, որ կանանց միջազգային տոնը նշում ենք գարնանը: Բնության զարթոնքի, ջերմության ու սիրո խորհրդանիշ եք նաև դուք, և ձեզանից յուրաքանչյուրի գոյությունը գարուն է բերում մեր կյանքում:

Կին էակի գոյությունը մարդկության պատմության ընթացքում միշտ էլ եղել է կարևոր ու անհրաժեշտ: Ուստի ձեր գեղեցիկ ներկայությունը թող հարատևի և լիակատար դարձնի կյանքը:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնի առթիվ: Մաղթում առողջություն, անհոգ օրեր, երջանկություն ու անամպ երկինք: Թող մեր կանանց, մայրերի ու քույրերի աչքերում մշտապես ուրախություն լինի, գարնան պես սպասված ու անհրաժեշտ լինեք՝ ձեզ շրջապատող մարդկանց ու աշխարհի համար:

Լավագույն մաղթանքներով`

Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան