ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.01.2020

Սիրելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Հայկական տոնացույցում այս տոնը թերևս ամենակարևորներից է. քանզի հայի գոյության սահմանումը ևս մեկ անգամ վերահաստատվեց հայոց բանակի ստեղծմամբ: Հունվարի 28-ը տոն է բոլորի համար. թե ՀՀ Զինված Ուժերի աշխատակիցների, թե սահմանում կանգնած զինվորի, թե նրա ծնողների ու հարազտների, թե արցախյան ազատամարտիկների,թե քառօրյայի մասնակիցների, թե զոհվածների ծնողների և որ ամենակարևորն է՝ մատաղ սերնդի համար: Թվարկվածներից յուրաքաչյուրն իր դերն ու նշանակությունն ունի հայոց բանակի ստեղծման, պահպանման և գոյատևման գործում:
Կարևոր է, որ յուրաքանչյուր հայ ամեն վայրկյան գիտակցի հայոց բանակի գոյության կարևորությունը և հենարան ու սատար կանգնի բանակին. քանզի հայոց բանակի ու հայ զինվորի շնորհիվ է, որ մենք ապրում և արարում ենք խաղաղ հայրենենիքում:
Մեր խոնարհումն ենք բերում բանակաշինության գործում իրենց կյանքը տվածներին, նրանց հարազատներին համբերություն ու տոկունություն մաղթում, և վսահեցնում, որ նրանց անունները ոսկե տառերով են գրված մեր սրտերում ու հայոց պատմության մեջ:
Հայոց բանակի զարգացման գործում պակաս կարևոր չէ նաև մատաղ սերնդի դերը, նրա ռազմահայրենասիրական դաստիարակությունն ու ռազմագիտական պատրաստվածությունը, որոնցով պայմանավորված է հայոց բանակի գոյույունն ու հզորացումը:
Կրկին շնորհավորում եմ բանակի օրվա առթիվ և մաղթում ամենայն բարիք:

Գավառ համայնքի ղեկավար` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան