ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

09.01.2020

Հարգելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ բոլորիդ ընտանիքներում սերն ու համերաշխությունը թագավորեն, ապրեք ստեղծագործ ու խաղաղ կյանքով, արարեք ու զարգացնեք մեր քաղաքն ու հայրենիքը:
Նոր տարին նաև անցած տարին ի մի բերելու, կատարված աշխատանքները արժեվորելու, բացթողումները վերանայելու և ապագա ծրագրերը կյանքի կոչելու առիթ է: Նախորդ տարում, ձեզ հետ միասին, մենք կարողացանք մեր քաղաքում իրականացնել բազմաթիվ աշխատանքներ, որոնք քիչ թե շատ նպաստեցին մեր համայնքի զարգացմանն ու գավառցու կյանքի բարելավմանը: Վստահ եմ, որ գալիք տարում, նորից միասին, թև թևի տված կկարողանանք հայրենի Գավառի զարգացման ուղղված գործեր անենք, և հավատացած եմ, որ միասնականության շնորհիվ դա մեզ կհաջողվի:
Շնորհավորանքներս եմ հղում նաև մեր երկրի սահմաններն հսկող հայ զինվորներին. նրանց տոկունություն ու կամք եմ մաղթում, խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ: Իսկ մեր հայրենի երկիր Հայաստանին՝ բարգավաճում ու հզորացում;
Շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին, մաղթում նրանց քաջառողջություն, հաջողություններ և տոնական բարձր տրամադրություն: Թող 2020 թվականը բոլորիս համար լինի նվաճումների ու ձեռքբերումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Բարեմաղթանքներով՝ Գավառ համայնքի ղեկավար՝
Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան