Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ

04.10.2019

Սիրելի ուսուցիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ձեր մասնագիտական տոնի առթիվ: 
Ուսուցիչի շնորհիվ է յուրաքանյուր անհատի կյանքում ձևավորվում մարդկանց, իրերի ու երևույթների նկատմամբ վերաբերմունքը, ուսուցիցներն են, որ կրթում ու դաստիարակում են մեզ՝ մեր առաջ բացելով մեծ աշխարհի հետաքրքիր գաղտնիքները. առանձնահատուկ է այն սերը, որով մեզանից յուրաքանչյուրը կապված է իր ուսուցչի հետ, և դա նկատելի է դառնում հատկապես դպրոցն ավարտելուց հետո; Հասուն տարիքում արդեն առավել օգտակար ու կարևոր են դառնում մեր ուսուցիչների դերն ու նշանակությունը յուրաքանյուրիս կյանքում;
Եվ շատ կարևոր է, որ ներկայիս սերունդը արժեվորի ուսուցչի դերը. և երբևէ որևէ բան չխաթարի ուսուցչի լուսավոր կերպարի մասին յուրաքանյուրի պատկերացումը:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, մաղթում նրանց մանկավարժական անխոչընդոտ գործունեություն , գեղեցիկ ու լուսավոր օրեր:

Լավագույն ցանկություններով՝ 
Գավառ համայնքի ղեկավար՝ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան