ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

20.09.2019

Հարգելի հայրենակիցներ.

   Անկախությունը մեր ազգի համար այն կարևոր հիմանքարն է, որի վրա կառուցվել ու իր պատմությունն է կերտում հայն ու Հայաստանը: Անկախությունը մեզ հեշտ չի տրվել. դարեր ենք պայքարել մեր հողում ազատ ապրելու ու արարելու համար, արյուն ենք հեղել և կյանքեր զոհել՝ հանուն այդ նվիրական արժեքի, հանուն մեր երկրի անկախության:

   Եվ այսօր որպես անկախ երկրի զավակներ պետք է կարևորենք ու արժեվորենք մեր ձեռքբերումը և շարունակենք գիտակցել դրա անհրաժեշտությունը:

   Շնորհավորում եմ բոլորիս մեզ համար շատ կարևոր այս տոնի առթիվ: Մաղթում եմ Հայաստանին լուսավոր գալիք, իսկ հայ մարդուն՝ արարելու ու ամուր պետականություն կերտելու կամք: Թող խաղաղությունը թագավորի մեր երկրում ու ձեր հոգիներում:

Լավագույն մաղթանքներով`

Գավառի քաղաքապետ՝  Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան