ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի` ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

31.08.2019

   Մարդկության բարեկեցության ու առաջնթացի կարևոր գրավականը կրթությունն է; Ուսումը միշտ էլ կարևորվել է մարդկության և հատկապես մեր ազգի կյանքում: Պատմության ոլորաններում, երբ պայքար է գնացել հայի գոյատևման ու ազգի ինքնության պահպանման համար,  դարձյալ վճռորոշ դեր է ունեցել կրթությունը:

Մեր դարաշրաշրջանում գիտությունն ու կրթությունը վերելք ապրեցին և այսօրվա աշակերտը, ուսանողը, մանկավարժն  ու գիտնականը հանդիսնաում են մեր երկրի լուսավոր ապագայի կարևոր հենասյուները;

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի`  գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Ցանկանում եմ ձեզ հաջող ու արդյունավետ ուսումնական ընթացք, առաջադիմություն՝ կրթության ոլորտում, հաջողություններ ու կանաչ ճանապարհ…

Առանձնահատուկ սիրով շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, մաղթում նրանց լուսավոր գալիք, ցանկանում, որ լավ սովորեն և ուսումնառության ողջ ընթացքում կարևորեն գիտելիքի ու դպրության դերը իրենց կյանքում և մեր երկրի զարգացման գործում:

Բարի երթ…