ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

30.05.2019

Սիրելի երեխաներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Ձեր գոյությունն արդեն իսկ տոն է մեր բոլորի կյանքում և հունիսի 1-ը, որպես երեխաների օր, ամբողջացնում է այդ գաղափարը:

Մեր ազգային գիտակցության մեջ երեխան մշտապես եղել է ընտանիքի սերը, հոգատարությունը ու նվիրումը վայելող էակ, իրենց երեխաների բարեկեցության ու արժանավայել ապագայի համար նրանց ծնողները արել են հնարավոր ու անհնարին գրեթե ամեն ինչ,  և դաստիարակչական այդ մոտեցումը դարձել է բնավորություն:

Անկեղծորեն ցանկանում եմ, որ երկիր մոլորակի բոլոր երեխաները մշատապես շրջապատված լինեն սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ, իսկ եթե պատահի այնպես, որ ինչ որ կերպ խախտվի նրանց գունավոր կյանքի բնականոն ընթացքը, թող որ մարդասիրության դրսևորումները կարողանան լրացնել այդ բացը:

Հունիսի 1-ի՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ բոլոր երեխաներին, մաղթում նրանց անհոգ, բազմագույն երջանիկ մանկություն և հարատև ժպիտ:

  

Լավագույն ցանկություններով`

Գավառի քաղաքապետ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան