ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.04.2019

Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ մայիսի1-ի՝ աշխատանքի օրվա կապակցությամբ: 
Մեզանում միշտ էլ կարևորվել է աշխատանքը և արժեվորվել աշխատավորը: Աշխատանքի շնորհիվ են մեր ձեռքբերումները ինչպես մեր քաղաքաշինության, այնպես էլ մեր երկրի կայացման գործում: Հայի տեսակի՝ քարից հաց քամելու բնավորությունը օգնել է մեր ազգին գոյատևել և իր աշխատանքի շնորհիվ շենացնել իր տունն ու երկիրը;
Մաղթում եմ, որ հայ աշխատավորի համար միշտ բարենպաստ պայմաններ լինեն և աշխատանքը գնահատվի բոլորի կողմից: 
Աշխատանքով կերտենք մեր վաղվա ապահով ու բարեկեցիկ օրը:

Լավագույն մաղթանքներով՝ 
Գավառի քաղաքապետ՝ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան