ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

07.03.2019

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր.

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնի առթիվ;

Մարտի 8-ը համընկնում է գարնան գալստյան հետ և կրկնակի դարձնում  մեր շրջապատի գեղեցկությունն ու ջերմությունը: Ուստի գարնանային  տրամադրությամբ շնորհավորում եմ ձեզ և մաղթում սեր ու համերաշխություն, բարեկեցություն ու առողոջություն:

Կնոջ դերը միշտ էլ կարևորվել է հայ հասարակության մեջ, և այն  արժեվորվում է հատկապես կանանց տոնին:  Անգնահատելի է հայ կնոջ   դերը  մատաղ սերնդի դաստիարակության ու ազգի պահպանության գործում:

Կրկին անգամ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները մարտի 8-ի, կանաց միջազգային տոնի առթիվ և թող ձեզ համար տարվա բոլոր օրերը լինեն տոնական ու բարեմաղթանքներով լի:

 

Լավագույն մաղթանքներով`

Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան