ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 27-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

29.01.2019

Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց Ազգային բանակի օրվա առթիվ, որը հայ ժողովրդի ամենանվիրական տոներից է; 
Հայոց բանակը կազմավորվեց մեր երկրի ու ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում և կայացավ հայության անսասան կամքի, հայորդիների մաքառումի, ու այդ գործին իրենց կայնքը նվիրաբերելու շնորհիվ: Եվ այսօր մենք ունենք հզոր, անպարտելի ու ռազմապես կայացած բանակ և որ ամենակարևորն է՝հայրենասիրական անսասան ոգով զինվոր, ով պայքարում է ոչ թե զավթելու, այլ իր մի կտոր հայրենիքը պաշտպանելու համար:
Հայոց բանակի սիրելի զինվորներ և սպաներ.
Մաղթում եմ Ձեզ անկոտրում կամք, քաջառողջություն և ցանկանում, որ ձեզանից յուրաքանչյուրը ամեն վայրկյան գիտակցի իր դերի կարևորությունը, որով պայմանավորված է մեր բանակի մարտունակությունը: 
Այս կարևոր տոնի առթիվ մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության ու հայոց բանակի կերտման ճանապարհին իրենց կյանքը նահատակած հայորդիներին, ովքեր իրենց արյունով գրեցին մեր հաղթանակի պատմությունը: 
Շնորհավորում եմ հայոց բանակի հիմնադրման, կայացման ու զարգացման գործում ավանդ ունեցող բոլոր բոլորին, հայոց ազգին մաղթում խաղաղ լուսաբացներ, իսկ դրանք ապահովողներին՝ մեր հայոց բանակի զինվորներին, կրկին ու կրկին հղում շնորհավորանքներ ու ջերմ բարեմաղթանքներ:

Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան