ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

30.12.2018

Հարգելի հայրենակիցներ.

   Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին բոլորիս համար առանձնահատուկ տոն է, որին սպասում ենք սիրով ու ջերմությամբ: Նոր տարվա նախաշեմին մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները: Նոր տարվա հետ ենք կապում մեր գալիքի լուսավոր սպասումներն ու երազանքները:

Հետադարձ հայացք նետելով նախորդ տարվան վստահամբար կարող ենք ասել, որ մեր հարազատ քաղաքի՝ Գավառի համար այն բազմաթիվ ծրագրերի իրագործման ու առաջընթացի տարի էր; Արձանագրված հաջողություններում, անշուշտ իր զգալի ներդրումն ունեցավ Գավառի բնակիչը, ում վստահության ու աջակցության շնորհիվ ապահովվեցին  մեր քաղաքի առաջընթացին ու զարգացմանն ուղղված քայլերը:

Իհարկե եղան նաև բացթողումներ, որոնց իրականացման գործում գալիք տարում նույնպես ակնկալում ենք մեր բնակիչների հավատն ու մասնակցությունը՝ առկա մարտահրավերների դիմակայելու համար:

Նոր տարին նաև ընտանեկան տոն է., սիրո, հավատի, միասնության ու ջերմության տոն;Մաղթում եմ, որ հայ ազգի ընտանիքներում թագավորեն սերն ու համերաշխությունը և ընտանիքում բոլոր անդամները միասին դիմավորեն Նոր տարին:  թող գալիք տարին  բոլորի սրտերը հույսով, հավատով ու լավատեսությամբ լցնի:

Առանձնահատուկ սիրով եմ շնորհավորում հայոց զինվորին, ուժ ու կորով եմ մաղթում մեր սահմանապահներին, համբերություն՝ նրանց ծնողներին;

Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոների առթիվ և մաղթում առողջություն, երջանկություն, սեր ու խաղաղություն:

 

Լավագույն մաղթանքներով՝ Գավառի քաղաքապետ

Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան