Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը մայիսյան տոների առթիվ

12.05.2015

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ  ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱԶԹԱՆԱԿԻ 70 ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԵՐԻ ԱՌԹԻՎ

   Հարգելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան հաղթական տոների առթիվ: Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի տոն է ու մեծ խորհուրդ է պարունակում իր մեջ, քանզի հերոսական այս օրը հայերիս համար նշանավորվում է ոչ միայն մեծ հայրենականի հաղթանակով, այլ նաև՝ հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում իր լուրջ ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը և շատ հայ զավակներ իրենց կյանքով ամրագրեցին այդ հաղթանակը: Դրանցում քիչ չէին նաև մեր համաքաղաքացիները՝ Գավառ քաղաքի բնակիչները. 70 տարիների հեռվից նրանց շարքերը ցավոք հետզհհետե նոսրանում են և այսօր հաղթանակի 70 ամյակը նշում են գավառցի ընդամենը  12 վետերաններ: Նրանց  շնորհավորում եմ և մաղթում հաղթական գարուններ ու  խաղաղ առավոտներ:
 Առանձնահատուկ սիրով եմ շնորհավորում նաև արցախյան գոյամարտի մասնակիցներին. նրանց անմնացորդ նվիրումի շնորհիվ այսօր Շուշին հայերինն է և մենք տոնում ենք բերդաքաղաքի ազատագրման 23-րդ տարեդարձը: 
Թող տոնական տրամադրությունը  և հաղթանակի բերկրանքը Ձեզանից անբաժան լինեն և դուք Ձեր ներկայությամբ մշտապես մեզ հիշեցնեք  մեր պատմությունն ու ոգևորեք Ձեր օրինակներով: 
Բոլորիդ մաղթում եմ ամենայն բարիք: 

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ