Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ

07.10.2018

Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ,գրադարանային գործի հարգարժան մասնագետներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ:

Գրադարանի աշխատակցի շնորհիվ է մեր օրերում պահպանվում ընթերցող – գիրք կապը, որը շատ կարևոր է մեր ժամանակներում: Գրադարանավարը հանդիսանում է այն անձը, ով ամենօրյա շփում ունի գրքի հետ, իսկ գիրքը գիտությանն ու կրթությանը մարդուն կապող ամենակարևոր միջոցներից մեկն է:

Հարգելի գրադարանավարներ, կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ Ձեր տոնի առթիվ և մաղթում ամենայն բարիք, հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում:

Լավագույն ցանկություններով՝

Գավառի քաղաքապետ՝ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան