Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը ուսուցչի օրվա առթիվ

05.10.2018

Սիրելի ուսուցիչներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ձեր մասնագիտական տոնի առթիվ:

Հուրաքանչյուր մարդու  կյանքում առանձնահատուկ է իր ուսուցիչների դերակատարությունը, քանզի դրանով է պայմանավորված անհատի աշխարհայացքի ու կենսակերպի ձևավորումը: Մնեք բոլորս, դպրոցական տարիներից սկսած առանձնահատուկսիրով ու հարգանքով ենք վերաբերվում մեր ուսուցիչներին, և այս զգացողությունները մեզ ուղեկցում են մեր ողջ կյանքի ընթացքում:

Ձեզ, հարգարժան մանկավարժներ, ցանկանում եմ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ՝ Ձեր կարևոր ու ազգանվեր աշխատանքում: Դուք եք մեր սրնդի գրագիտություն  ապահովողները և մեր երկրի ուսյալ հասարակություն կերտողները:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք ու աշխատանքային եռանդուն գործունեություն:

Լավագույն ցանկություններով՝

Գավառի քաղաքապետ՝ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան