ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

20.09.2018

Հարգելի հայրենակիցներ.

Անկախությունը որպես արժեք մենք վաստակել ենք երկարամյա  պայքարով, մեր երկրի անկախությունը կերտել ենք հայորդիների կյանքի գնով ու հայ մայրերի արցունքներով: Անկախությունը որպես երազանք մենք փայփայել ենք երկար տարիներ և այդ երազանքը լուսավորել մեր կամքով, հավատով և ապրելու ուժով;

Այսօր արդեն մենք անկախ երկրի անկախ զավակներ ենք, 27-րդ տարին է, որ այս օրը Հայաստանի ու հայերի համար տոնական է. Սեպտեմբերի 21-ը համայն հայության համար երազանքների իրականացման, ազատության ու ինքնուրույնության խորհուրդ ունի, և այդ խորհուրդը մենք պետք է պահենք, պահպանենք ու ապագա սերդին ու աշխարհին փոխանցենք:

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ և մաղթում հայոց աշխարհին խաղաղ այգաբացներ, հայ ժողովրիդին կամք և ուժ, իսկ սահմանապահ մեր զինվորին՝ արիություն ու տոկունություն:

Թող հայոց երկինքը լուսավորեն միայն տոնական հրավառությունները և հայն իր երկրում արարի ու կերտի անկախ երկրի փառապանծ պատմությունը:

 

Լավագույն ցանկություններով`

Գավառի քաղաքապետ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան