ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.07.2018

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Սահմանադրությունը Հայաստանի հիմնական օրենքն է, երկրի իրավական համակարգի հիմքը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները: 
Մաղթում եմ, որ մեր երկրի յուրաքանչուր քաղաքացի գիտակցի այս ամենը և իր կենսակերպը կազմակերպի միայն օրենքի շրջանականերում, և թող որ մեր պետության զարգացման ճանապարհին պետական այրերն ու ժողովուրդը թև թևի տված կարողանան կերտել հզոր ու ժողովրդավար Հայաստան:
Կրկին անգամ շնորհավորում եմ այս կարևոր տոնի առթիվ և մաղթում ամենայն բարիք: 


Գավառի քաղաքապետ՝ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան