ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

02.06.2018

Սիրելի երեխաներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը՝ Երեխաների միջազգային օրը, մաղթում եմ ձեզ անհոգ ու զվարթ մանկություն, լուսավոր ու պայծառ պատանեկություն:
Երեխաները մեր վաղվա օրն են, մեր հույսերի կրողն ու երազանքների իրականացնողները: Տա Աստված, որ այս մոլորակի յուրաքանչյուր երեխա, կարողանա լիարժեք, գունավոր ու անհոգ անցկացնի իր մանկությունը, շրջապատված լինի սիրով ու հոգատաությամբ և վայելի մանկության իր տարիները: Թող որ նրանց ծնողները հպարտանան ու երջանկանան իրեց երեխաների գոյությամբ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ այս ջերմ եւ ուրախ տոնի կապակցությամբ եւ մաղթում, որ մանկության ձեր մոլորակում հարատեվեն անկեղծ ժպիտն ու սերը:

Լավագույն ցանկություններով` 
Գավառի քաղաքապետ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան