ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ 100 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

02.06.2018

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի` Հանրապետության տոնի կապակցությամբ:
Դարեր շարունակ պետականությունից զրկված լինելով` 1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդն ինքնորոշվեց եւ հիմնադրեց Հայաստանի առաջին Հանրապետությունը:
Մեկդարյա պատմություն ունեցող այս հաղթանակի մասին հայությունը մշտապես հպարտությամբ է խոսելու և մայիսի 28-ը, որպես պատմական հերոսական օր՝ հայրենասիրական դաս է լինելու յուրաքանչյուր հայի համար:
Փառք ու պատիվ Հայոց վերածնված պետականության հիմնադիր հայրերին եւ 1918թ. մայիսյան հերոսամարտի բոլոր մարտիրոսներին ու մասնակիցներին: 
Կրկին սրտանց շնորհավորում եմ այս կարևոր տոնի առթիվ և մաղթում եմ բոլորիս ազգային համաձայնություն եւ միասնություն` հանուն մեր հայրենիքի եւ պետականության:

Լավագույն ցանկություններով` 
Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան