ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

02.06.2018

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի շրջանավարտներ. 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: 
Այսօր ձեր կյանքում հիշարժան օր է. դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին: Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց;
Այս պահից դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Ցանկանում եմ, որ կյանքի այդ փուլում ձեզ ուղեկցեն միայն հաջողությունները, ունենաք ձեռքբերումներ և արժանվույնս գնահատեք դպրոցի ու ուսուցիչների դերը դրանում:
Առանձանահատուկ սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում հատկապես ձեր ուսուցիչներին ու ծնողներին, քանի որ հետագա ձեր բոլոր հաջաղություններով ու ձեռքբերումներով ամենաանկեղծ ուրախացողները, ոգեվորվողներն ու հպարտացողները հենց նրանք են լինելու:
Դպրոցական տարիների հիշողություններն ամենաջերմն են ու անմոռանալին: Թող այդ հիշողությունները ուղեկցեն ձեզ` հայրենիքի արժանապատիվ քաղաքացի եւ զինվոր դառնալու ճանապարհին:
Կրկին անգամ շնորհավորում եմ և մաղթում հարթ ու կանաչ ճանապարհ:
Բարի երթ և բարին ընդ ձեզ:

Լավագույն ցանկություններով` 
Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան