ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

08.05.2018

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ 
Գավառ քաղաքի բնակիչներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագին վետերաններ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հարգելի զինվորներ, սպաներ, գեներալներ. ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան եռատոների՝ Հաղթանակի տոնի, Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, անձնազոհությունն ու սխրանքը, օտարի լծի դեմ ըմբոստանալու և հաղթելու անսասան կամքն ու վճռականությունը: Սա եկել է դարերից և իր վկայությունն ստացել Մեծ Հայրենականի տարիներին, երբ տարբեր ժողովուրդների հետ ձեռք ձեռքի մեր հայրերն ու պապերը կռվում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ: Նրանց հերոսական դասը շարունակեց արդեն նոր սերունդը` Արցախյան ազատամարտում պաշտպանելով հայրենի հողն ու կռելով նոր հաղթանակներ:
Մեր խորնարհումն ենք բերում հաղթանակի կերտման գործում իրենց կյանքը զոհաբերած հոյորդիներին, որոնց թվում քիչ չեն նաև մեր հայրենակիցները: 
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս փառապանծ տոների առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու նորանոր հաղթանակներ մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին:

Լավագույն ցանկություններով` 
Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան