ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ`ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

12.03.2018

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: 
Գարնանային այս հիասքանչ տոնը լավ առիթ է` ևս մեկ անգամ ցույց տալու մեր անսահման սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ, կարևորելու ձեր բացառիկ դերը հասարակության մեջ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին: 

Դուք մեծ դերակատարություն ունեք մեր ժողովրդի երկարամյա պատմության ընթացքում ազգային արժեքների ստեղծման գործում, մեր բոլոր հաղթանակներում ու ձեռքբերումներում:Դուք եք հենասյունը հայ ընտանիքի և հույսը` վաղվա լուսավոր ապագայի: 
Գարնանային այս գեղեցիկ տոնին մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն, անսահման սեր ու ջերմություն և տոնական բարձր տրամադրություն: Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից: Ապրեք անհոգ և հայ կնոջ առանձնահատուկ իմաստնությամբ շարունակեք ժպիտ, բարություն ու ազնվություն սփռել ամենուր: 

Լավագույն մաղթանքներով` 
Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան