- 07.12.2019
- 06.12.2019
- 29.11.2019
ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 26-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.02.2018ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 26-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց Ազգային բանակի տոնի առթիվ:
Իր գոյության առաջին իսկ օրվանից Հայոց բանակը կարողացել է պատվով հաղթահարել իրեն պարտադրված և իր առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու խնդիրները: Այսօր էլ մեր մարտունակ զինված ուժերն ի զորու են պաշտպանելու Հայաստանը և հայ ժողովրդին` ապահովելով մեր երկրի կայունությունն ու անվտանգությունը:
Առանձանակի սիրով եմ շնորհավորում հայոց բանակի զինվորներին և սպայական կազմին. մաղթում եմ նրանց քաջառողջություն և առկա դժվարությունները հաղթահալու կամք, քանզի նրանց է վստահված հայ ժողովրդի ու Հայաստան երկրի անվտանգ ու խաղաղ օրերի ապահովումը:
Շնորհավորում եմ մեր ժողովրդին, որ ջանք չի խնայում սպայական կազմի, թիկունքի և շարքային զինվորի հետ միասին կայացնելու և օր-օրի հզորացնելու մեր բանակը:
Միաժամանակ մեր խոնարհումն ենք բերում բանակի կերտման ու կայացման ճանապարհին նահատակված հայորդիներին, որոնց կյանքի գնով ծնվել ու ապրում է հայոց բանակը:
Կրիկին անգամ շնորհավորում են հայությանը այս նվիրական օրվա առթիվ և ցանկանում կապույտ երկինք ու խաղաղ արշալույսներ:
Լավագույն մաղթանքերով`
Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)