ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

08.10.2017

Սիրելի ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Ուսուցչի տոնը առավել արժեքավոր է և գեղեցիկ, սրտամոտ ու հարազատ, քանի որ այսօր իրենց ուսուցիչներին հիշում են և ջերմ խոսքեր հղելու ցանկություն ունենում բոլորը` առանց տարիքային սահմանափակման; Ուսուցչի նկատմամբ սերն ու հարգանքը յուրաքանչյուրը պահպանում է ողջ կյանքի ընթացքում:
Սիրելի ուսուցիչներ, անգնահատելի է Ձեր ավանդը մեր երկրի կայացման ու հզոոացման գործում;Դուք եք կրթում ու դաստիարակում ապագա զինվորին ու գիտնականին, մեր երկրի զարգացմանը նպաստող քաղաքացուն, ուստի շնորհակալ ենք Ձեզ ձեր վեհանձն և բոլորին շատ անհրաժեշտ աշխատանքի համար: 
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ հաջողություն ձեր ազգապահպան գործում:

Լավագույն մաղթանքներով` Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx