- 07.12.2019
- 06.12.2019
- 29.11.2019
ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
20.09.2017Հարգելի հայրենակիցներ
Սեպտեմբերի 21-ը հայության համար խորհրդանշական օրերից մեկն է: 26 տարի առաջ մենք ազգովի կայացրեցինք անկախ հայրենիք ունենալու մեր որոշումը և այսօր հպարտությամբ ենք փաստում մեր երկրի անկախ լինելը: Իսկ անխակույունը մենք ձեռք ենք բերել մեր անկոտրում պայքարի, մեր զավակների կյաքի ու արյան գնով: Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի անկախության կարևորությունն ու այն դիտարկի որպես բարձրագույն արժեք և անի իրենից կախված ամեն ինչ այդ անկախությունը պահելու և ապագա սերունդներին փոխանցելու համար:
Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական ու կարևոր տոնի առթիվ և մաղթում մեր հայրենակիցներին ու հայ ազգին ապրել ու արարել անկախ, ազատ ու հաղթանակած հայրենիքում:
Լավագույն ցանկություններով`
Գավառի քաղաքապետ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)