ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

26.05.2017

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ  ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Սիրելի շրջանավարտներ.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Վերջին զանգի օրը Ձեզ համար կարծում եմ առանձնահատուկ տոն է, քանի որ հենց այդ օրից են սկիզբ առնում Ձեր ապագայի կերտման ճանապարհները: Այդ ճանապարհին մաղթում եմ Ձեզ լուսավոր, երջանիկ, ոգևորություններով լի օրեր, ձեռքբերումներ ու հաջողություններ: Թող կյանքի այս մուտքի փուլը Ձեզ համար  նշանավորվի աննախադեպ բարի ու գեղեցիկ իրադարձություններով;

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Ձեր ուսուցիչներին, քանզի Ձեր հետագա բոլոր հաջողություններում իրենք մեծ ներդրում ունեն, շնորհավորում եմ նաև Ձեր ծնողներին, ցանկանում եմ, որ կյանքում նրանք Ձեզանով հպարտանալու շատ առիթներ ունենան;

Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ, մաղթում կյանքում հարթ ու կանաչ ճանապարհ ու բարիկ երթ;

 

Լավագույն ցանկություններով` Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx