- 07.12.2019
- 06.12.2019
- 29.11.2019
Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը մայիսյան եռատոների առթիվ
08.05.2017ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի պաշտպանության բանակի հիմնադրնման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագին վետերաններ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հարգելի զինվորներ, սպաներ, գեներալներ. մայիսյան հաղթանակաները առանձնահատուկ նշանակություն ունեն հատկապես Ձեզ համար, քանզի Դուք եք այդ հաղթանակների կերտողները և Ձեր շնորհիվ է, որ մեր երկրի պատմության մեջ ամրագրվել են նման պատմական ու հերոսական էջեր:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևոտ ու հաղթական գարուններ: Ձեր ազատատենչ ոգու և անկոտրում կամքի դասերը յուրացրել է այսօրվա սերունդը և շարունակում է հայոց պատմության էջերը զարդարել պայքարի ու հերոսական դրվագներով` հանուն իր երկրի խաղաղության ու իր ժողովրդի ազատության:
Մայիսի 9-ը մեզանում նշանավորվում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով, Շուշիի ազատագրմամբ ու Արցախյան բանակի հիմնադրմամբ. մեր ազգի համար կարևորագույն իրադարձություններ, որոնցից անմասն չեն մնացել նաև մեր համաքաղաքացիները:
Մեր խորնարհումն ենք բերում հաղթանակի կերտման գործում իրենց կյանքը զոհածներին, և ամենայն բարիք մաղթում հայությանն ու նրա հերոս զավակներին:
Լավագույն ցանկություններով`
Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)