Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը` բանակի 25-րդ տարեդարձի առթիվ

27.01.2017

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 25 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ

Հայոց բանակը արդեն 25 տարեկան է: Այս տարիների ընթացքում հայ ժողովուրդը իր պայքարի ու սեփական զավակների կյանքի գնով պահել, պահպանել է այն, և այսօր 25 տարիների հեռվից մենք ակամայից վերաարժեվորում ենք բանակի գոյությունն ու կարևորությունը:

Այժմ էլ, մենք մեր երկրի ազատ ու անկախ կարգավիճակը պահպանում ենք` հայ զինվորի անպարտելի ոգու և հայոց բանակի շնորհիվ: Ապրիլյան քառօրյան եկավ փաստելու սակայն, որ անկոտրում է հայի ոգին և նա հանուն իր երկրի ու հանուն իր հողի պատրաստ է մաքառելու մինչև արյան վեջին կաթիլը: Մեր խոնարհումն ենք բերում նմեր երկրի ազատության համար նահատակվածների շիրիմներին,  որոնց թվում իրենց փառքի ուղին են կերտել  նաև մեր համաքաղաքացիները:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս հայության համար կարևոր այս տոնի առթիվ և մաղթում ուժ ու կորով մեր զինվորին և խաղաղ լուսաբացներ` հայ ժողովրդին:

 

Լավագույն մաղթանքերով`

Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx