Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ամանորյա ուղերձը

01.01.2017

Սիրելի հայրենակիցներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2016 թվականին մենք միահամուռ ուժերով կարողացանք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրները և կյանքի կոչել մի շարք նախաձեռնություներ՝ ի նպաստ մեր համայնքի զարգացման և իր բարօրություն բնակիչների: Հավատացած եմ, որ գալիք տարում նույնպես միասնական ջանքերով կշարունակենք մեր մեծ տան՝
մեր Գավառ համայնքի զարգացմանն ու բարեկեցությանը ուղղված աշխատանքերը:
Նոր տարում մաղթում եմ, որ Ձեր ընտանիքներում սեր ուհամերաշխություն տիրի, կյանքի կոչվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները և իրականան Ձեր ցանկությունները: Խաղաղություն եմ մաղթում մեր Հայաստան երկրին, ուժ ու կորով՝ սահմանները պահպանող մեր զինվորին, ու համբերություն նրանց հարազատներին: 
Շնորհավոր Նոր տարի՝ 2017 թվական:

Գավառի քաղաքապետ՝ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx