Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ

11.03.2015

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հարգելի կանայք, մայրեր ու քույրեր.
Պատահական չէ, որ Կանանց տոնը համընկնում է բնության զարթոնքի՝ գարնան գալստյան հետ: Ուստի դուք ձեր գոյությամբ մշտապես ջերմացնում ու ծաղկեցնում եք շրջապատն ու մարդկանց: Ձեր համբերատար, ազգանվեր ու հայապահպան կեցվածքով դուք ամբողջացնում եք հայ կնոջ առաքինի կերպարը, ով դարերի հեռվից տոկացել է հաստատուն պահել հայի նկարագիրը: 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ հավերժ ժպտաք, լինեք երջանիկ և Ձեր ափերի մեջ սնուցեք մեր ներկա ու ապագա սերուդներին:
Գավառի քաղաքապետ՝ Գուրգեն Մարտիրոսյան