ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

17.11.2016

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

Սիրելի ուսանողներ.

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները` ուսանողաության միջազգային օրվա առթիվ: Ձեր համար կարևոր այս տոնը թող Ձեր կյանքում նշանավորվի աննախադեպ  հաջողություններով, ձեռքբերումներով ու նվաճումներով, թող որ Ձեր հետագա օրերը լինեն պայծառ, հիշարժան ու լի անակնկալներով;

Մաղթում եմ, որ պատրաստակամորեն տրամադրվեք գիտելիքներով վերազինվելու գաղափարին և Ձեր ուժն ու  կարողությունները ծառայեցնեք մեր երկրի շենացման գործին:

Կրկին անգամ շնորհավորում եմ և ցանկանում բոլոր ուսանողներին ամենայն բարիք:

 

Լավագույն ցանկություններով Գավառի քաղաքապետ`

Գուրգեն Երվանդի Մարտիրեսյան