ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

05.10.2016

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Հարգարժան ուսուցիչներ.

Շնորհավորում եմ Ձեզ ուսուցչի տոնի առթիվ:

Ձեր ուժերի ու ջանքերի շնորհիվ է այսօր կրթվում ու դաստիարակվում մեր սերունդը, որի կրթական հաջողություններով է  պայմանավորված մեր երկրի այսօրն ու վաղը:  Ձեզ է վստահված մերօրյա սերնդի կրթությունն ու դաստիարակությունը, ինչը դուք անում եք պատասխանատվությամբ, ջանասիրությամբ ու համբերությամբ; Այս պատասխանատու  գործում մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, կամք ու եռանդ և ցանկանում Ձեզ առողջություն և երջանկություն;

Լավագույն մաղթանքներով` Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան